Կոմիտասի պողոտայում 3 մեքենա է այրվել․ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ (ՎԻԴԵՈ)

24.09.2024, 09:53
Գիշերը Կոմիտասի պողոտայում մեքենաներ են այրվել․ ՖՈՏՈ
Կոմիտասի պողոտայում 3 մեքենա է այրվել․ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Սեպտեմբերի 24-ին, ժամը 00:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վրացական փողոցի թիվ 10 շենքի մոտակայքում ավտոմեքենա է այրվում, հաղորդում է ՀՀ Փրկարար ծառայությունը։ 

photo_2024-09-24_07-16-43 (2).jpg

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կոմիտասի պողոտայի թիվ 46 հասցեի մոտակայքում կայանած «BMW» (վարորդ՝ Մ․ Ա․), «Honda» (վարորդ՝ Հ․ Կ․) և «Opel» մակնիշների ավտոմեքենաներում։ 

photo_2024-09-24_07-16-43.jpg

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։34-ին, մարվել՝ 01։57-ին։ Ավտոմեքենաները մասամբ այրվել են։