ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի./Նովոստի–Արմենիա/. «Կովկաս» ռեստորանում ռումբ չի հայտնաբերվել, հայտնում են ԱԻՆ–ից։
«Փրկարարները ոստիկանության կինոլոգիական խմբի հետ համատեղ իրականացրել են որոնողական աշխատանքներ: Տեղազննման արդյունքում ռումբ չի հայտնաբերվել», – նշվում է ԱԻՆ–ի տարածած հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ հունվարի 25-ին, ժամը 21:05-ին «911» ծառայությանն
ահազանգ էր ստացվել, որ Աշտարակի խճուղում գտնվող «Կովկաս» ռեստորանային համալիրում ռումբ է տեղադրված:
Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:–0–