431.08
4.38
402.99
-2
Եղանակը Երևանում
Հայ

Քիմ Քարդաշյանի նախկին մենեջերին մահացած են գտել ավտոմեքենայի բեռնախցիկում. կասկածյալը հայտնի է

10:15
05 Հունվարի 2022
ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Երգչուհի Նիկի Մինաժի և հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի նախկին մենեջեր Անժելա Կուկավսկուն մահացած են գտել իր սիրելիի մեքենայի բեռնախցիկում, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Variety-ին։

Ըստ աղբյուրների՝ սպանությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 22-ին։ Լոս Անջելեսի ոստիկանությունը կալանավորել է 49-ամյա կասկածյալ Ջեյսոն Բարքերին։ Նա մեղադրվում է երկու ծանր հանցագործության մեջ՝ դիտավորյալ սպանության և խոշտանգման։ Նա կկանգնի դատարանի առաջ 2022 թ.-ի հունվարի 12-ին։

Ոստիկանության տվյալներով՝ Բարքերը սպանել է Կուկավսկուն իրենց ընդհանուր տանը, իսկ հետո դիակը դրել է իր մեքենան ու շարժվել դեպի Սիմի Վելլի, որտեղ էլ իրավապահները հայտնաբերել են մեքենան։ Նշվում է, որ աստղերի նախկին մենեջերի մահվան պատճառը գլխի վնասվածքներն են, ինչպես նաև խեղդամահ անելը։ Ըստ որոշ տեղեկությունների՝ օգտագործվել է դանակ և հրազեն։

«Անժելան իսկապես լավագույնն էր: Նա հոգ էր տանում մեզանից յուրաքանչյուրի մասին և անում էր անհնարինը: Նրան շատ ենք կարոտելու, և մենք մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում ընտանիքին և մտերիմներին այս ամենադժվար պահին»,- լրագրողներին ասել են Քարդաշյան-Ջեներ ընտանիքի անդամները։

Կուկավսկին հինգ երեխա ունի։ Նա իրականացնում էր հաշվապահական հաշվառում և մատուցում էր կառավարման ծառայություններ արտիստների, մարզիկների և ձեռներեցների համար:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
22 Նոյեմբերի 2023
Ողբերգական դեպք Երևանում․ տրոլեյբուսի քարշակման ժամանակ «ԶԻԼ»–ը վրաերթի է ենթարկել տրոլեյբուսի վարորդին
Երևանում տրոլեյբուսի քարշակման ժամանակ «ԶԻԼ»–ը հետ է ընթացել ու վրաերթի ենթարկել տրոլեյբուսի վարորդին
14:10
22 Նոյեմբերի 2023
Մինչև հրշեջները պայքարում էին խոշոր հրդեհի հետ, գոմում կովը հորթուկ է ծնել․ արտակարգ միջադեպ Վանաձորում
Մինչև հրշեջները պայքարում էին խոշոր հրդեհի հետ, գոմում կովը հորթուկ է ծնել
22:02
21 Նոյեմբերի 2023
Դպրոցի տնօրենի որդին դպրոցում սունկ է աճեցրել ու վաճառել (ՎԻԴԵՈ)
Դպրոցի տնօրենի որդին դպրոցում սնկանոց է բացել, սունկն աճեցրել ու վաճառել․ ՎԻԴԵՈ
16:03
21 Նոյեմբերի 2023
Երևանում տղամարդը մեքենայից նետել է կաթուցիչով թմրամիջոցն ու պարեկներին առաջարկել 80 հազ․ դրամի կաշառք
Երևանում տղամարդը մեքենայից նետել է կաթուցիչով թմրամիջոցն ու պարեկներին առաջարկել 80 հազ․ դրամի կաշառք
15:29
21 Նոյեմբերի 2023
Տագնապալի տվյալներ․ Երևանում 10 ամսում ավտովթարի հետևանքով 66 մարդ է մահացել (ՎԻԴԵՈ)
Տագնապալի տվյալներ․ 66 մահ՝ 10 ամսում․ ՎԻԴԵՈ
14:46
21 Նոյեմբերի 2023
Սկանդալի հետքերով․ ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել Երևանում ուելսցի ֆուտբոլասերների շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ
Սկանդալի հետքերով․ ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել Երևանում ուելսցի ֆուտբոլասերների շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ
14:39
21 Նոյեմբերի 2023
Երևանում մի ամբողջ տուն վերածվել էր թմրանյութերի լաբորատորիայի. բոլոր սենյակներում աճեցվել և մշակվել են թմրանյութեր (ՎԻԴԵՈ)
Երևանում մի ամբողջ տուն վերածվել էր թմրանյութերի լաբորատորիայի. կադրեր դեպքի վայրից․ ՎԻԴԵՈ
10:55
21 Նոյեմբերի 2023
Մահվան ելքով վրաերթ Երևանում․ 28–ամյա վարորդը ստորգետնյա անցման վրա վրաերթի է ենթարկել 66–ամյա կնոջ
Երևանում նախօրեին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել
15:08
20 Նոյեմբերի 2023
Փոստով ԱՄՆ–ից Հայաստան ուղարկված բաճկոնի ներսում հայտնաբերվել է մոտ 1400 գրամ մեթամֆետամին
Բացվել են բաճկոնի կարերը, ներսում թմրանյութ է հայտնաբերվել