Խոշոր ու ողբերգական ավտովթար Սյունիքում. կա 2 զոհ, 4 վիրավոր, որից 2–ը երեխաներ են

21.11.2019, 12:43
Խոշոր ու ողբերգական ավտովթար Սյունիքում. կա 4 վիրավոր, որից 2–ը երեխաներ են, նրանցից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է։
Խոշոր ու ողբերգական ավտովթար Սյունիքում. կա 2 զոհ, 4 վիրավոր, որից 2–ը երեխաներ են

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին՝ նոյեմբերի 20-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։

Загружается новость ... "Лево"

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 22։40-ի սահմաններում ՎԱԶ 2109 մակնիշի ավտոմեքենայի վարորդը դեռևս անհայտ հանգամանքներում Երևան-Մեղրի ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Իշխանասարի խաչմերուկից դեպի Սիսիան տանող ճանապարհահատվածում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել դաշտում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 մարդ տեղում մահացել է, որոնց մարմիները հայտնաբերվել են ավտոմեքենայից դուրս, իսկ 4 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածների և վիրավորների ինքնությունը։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ)։

Կայքի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաշվառված է Վայոց Ձորի մարզի Հերհեր գյուղի բնակիչ 56-ամյա Հովսեփ Եղիազարյանի անվամբ։ Վիրավորներից երկուսն էլ երեխաներ են, որոնցից մեկը հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր ախտորոշմամբ։–0–