Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանի տներից մեկում․ երեք մարդ հոսպիտալացվել է

16.01.2025, 10:10
Հրդեհ է բռնկվել Երևանի Վշտունու փողոցի տներից մեկում, կան տուժածներ
Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանի տներից մեկում․ երեք մարդ հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Հունվարի 16-ին, ժամը 06:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Վշտունու փողոցի տներից մեկում, հաղորդում է ՀՀ Փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:28-ին, մարվել՝ 06:31-ին:

Այրվել է 20 կգ-ոց գազի բալոնի ռետինե խողովակը (մոտ 0,5 գմ), իսկ գազօջախը՝ ջեմահարվել: Երեք տուժած հոսպիտալացվել են բժշկական կենտրոն: