Խոշոր հրդեհ է բռնկվել Կամարիս գյուղի թռչնանոցում, դեպքի վայրում է 4 մարտական հաշվարկ

17.02.2022, 11:07
Խոշոր հրդեհ է բռնկվել Կամարիս գյուղի թռչնանոցում, դեպքի վայրում է 4 մարտական հաշվարկ
Խոշոր հրդեհ է բռնկվել Կամարիս գյուղի թռչնանոցում, դեպքի վայրում է 4 մարտական հաշվարկ
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Առավոտյան խոշոր հրդեհ է բռնկվել Կամարիս գյուղի թռչնանոցում, հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը:

Загружается новость ... "Лево"

Փետրվարի 17-ին, ժամը 06:47-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կամարիս գյուղի վերջնամասում այրվում է անասնագոմի տանիք. ներսում կան խոշոր եղջերավոր կենդանիներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
«Հայտարարվել է հրդեհի բարդության Թիվ 2 կանչ․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Ըստ նախնական տվյալների՝ հրդեհը բռնկվել է թռչնանոցում (մոտ 500 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։27-ին։-0-