Խոշոր հրդեհ Երևանում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանի Արին Բերդ փողոցում։
Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը, ժամը 13։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արին Բերդի 3/21 հասցեում։
Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։
Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, հրդեհը բռնկվել է «Ամուր երկաթ» ընկերության պահեստային տարածքում։–0–