Խոշոր հրդեհ Պուշկին փողոցի եռահարկ շենքում, դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
18.05.2021,
17:27
Խոշոր հրդեհ Պուշկին փողոցի եռահարկ շենքում, դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ.ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Մայիսի 18-ին, ժամը 17:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Պուշկին-Սարյան փողոցների խաչմերուկում՝ երեքհարկանի շենքի տանիքում, հրդեհ է բռնկվել, հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը։

«Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խմբերը», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։–0–