ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Այսօր, հունվարի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 12։10-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում 43 հասցեի դիմաց բախվել են BMW X6-ը, Mercedes-ը և թիվ 55 համարի երթուղին սպասարկող «Գազելը»։
Ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։–0–