431.08
4.38
402.99
+1
Եղանակը Երևանում
Հայ

Խոշոր ավտովթար Երևան-Երասխ ճանապարհին, բախվել է 4 մեքենա. կան տուժածներ

11:31
03 Հունվարի 2022
ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Նախօրեին երեկոյան խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևան-Երասխ ճանապարհին:

Загружается новость ... "Лево"

ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, հունվարի 2-ին, ժամը 19։22-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ-Երևան ավտոճանապարհին՝ Արաքսավան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 22-րդ կմ-ին, բախվել են «Opel Astra» (վարորդ՝ Դ․ Գ․, ծնված 1982 թ.), «Lexus NX300» (վարորդ՝ Ա․ Հ․, ծնված 1984 թ.), «VAZ 2107» և «Toyota Camry» մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, ավտոմեքենաների ուղևորներ Լ․ Մ․-ն (ծնված 1993 թ․), Վ․ Խ․-ն (ծնված 1995 թ․), Ս․ Ա․-ն (ծնված 1991 թ․) և Դ․ Կ․-ն (ծնված 1993 թ․) հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները Լ․Մ․-ի և Վ․Խ․-ի առողջական վիճակները գնահատել են միջին ծանրության, իսկ Ս․Ա․-ն և Դ․Կ․-ն ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել։

Փրկարարները «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:09
01 Դեկտեմբերի 2023
Երևանում 36–ամյա ամուսինը ծեծել է կնոջը ու կրակել աներոջ մեքենայի վրա, որում եղել են նրա երեխաները (ՎԻԴԵՈ)
Երևանում 36–ամյա ամուսինը ծեծել է կնոջը ու կրակել աներոջ մեքենայի վրա, որում եղել են նրա երեխաները (ՎԻԴԵՈ)
16:51
01 Դեկտեմբերի 2023
Շիրակի մարզում երեք մեքենա է բախվել․ կան զոհեր (ՖՈՏՈ)
Շիրակի մարզում երեք մեքենա է բախվել․ կան զոհեր․ ՖՈՏՈ
15:26
01 Դեկտեմբերի 2023
Խոշոր ավտովթար Լոռիում․ վիրավորների թվում 4 և 1 տարեկան երեխաներ են (ՖՈՏՈ)
Վիրավորների թվում 4 և 1 տարեկան երեխաներ են (ՖՈՏՈ)
12:58
01 Դեկտեմբերի 2023
300 000 դրամ պարտքը ետ ստանալու համար առևանգել և սպանության սպառնալիքներ են տվել պարտապանի խնամուն
300 000 դրամ պարտքը ետ ստանալու համար առևանգել և սպանության սպառնալիքներ են տվել պարտապանի խնամուն
11:31
01 Դեկտեմբերի 2023
Նոր մանրամասներ Տերյան փողոցում տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքից․ մասնակիցների մեծ մասը անչափահասներ են
Նոր մանրամասներ Տերյան փողոցում տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքից
10:20
01 Դեկտեմբերի 2023
Աբովյանում մեքենաներ են բախվել․ կա վիրավոր (ՖՈՏՈ)
Աբովյանում մեքենաներ են բախվել․ կա վիրավոր․ ՖՈՏՈ
21:20
30 Նոյեմբերի 2023
Զանգվածային ծեծկռտուք Տերյան փողոցում․ գործի են դրվել քարեր ու դանակ
Զանգվածային ծեծկռտուք՝ շուրջ 20 երիտասարդի մասնակցությամբ
11:57
30 Նոյեմբերի 2023
Խոշոր ավտովթար Երևանում․ կա վիրավոր
Երևանում մեքենաներ են բախվել․ կա վիրավոր
11:24
30 Նոյեմբերի 2023
39–ամյա տղամարդը ծեծելով սպանել է 70–ամյա հորը
Սարսափելի դեպք Արթիկում
20:37
29 Նոյեմբերի 2023
Հայաստանցիները զգացել են Ադրբեջանում գրանցված 6 բալ ուժգնությամբ երկրաշարժը
Հայաստանցիները զգացել են Ադրբեջանում գրանցված 6 բալ ուժգնությամբ երկրաշարժը
13:54
29 Նոյեմբերի 2023
Սպանվածի կնոջը սպանել էին երկու ամիս առաջ․ մարտաֆիլմ հիշեցնող սպանություն Վանաձորում (ՖՈՏՈ)
Սպանվածի կնոջը սպանել էին երկու ամիս առաջ․ մարտաֆիլմ հիշեցնող սպանություն Վանաձորում․ ՖՈՏՈ