ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ նոյեմբերի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:
Загружается новость ... "Лево"
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 10:50-ի սահմաններում 53-ամյա Արտակ Հ.-ն իր վարած ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր քաղաքի
Երևանյան խճուղու վերջնամասում՝ Խնձորուտ թաղամասի 12-րդ փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին և հայտնվել հարակից այգում:
Վթարի հետևանքով Արտակ Հ.-ն մարմնական վնասվածնքներով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:–0–