Խոշոր ավտովթար Սարալանջի ճանապարհին. 3 մեքենաները գրեթե դարձել են ոչ շահագործելի

20.02.2020, 12:07
Խոշոր ավտովթար Սարալանջի ճանապարհին. Lexus–ը, Porsche Cayenne–ն ու BMW–ն գրեթե դարձել են ոչ շահագործելի
Խոշոր ավտովթար Սարալանջի ճանապարհին. 3 մեքենաները գրեթե դարձել են ոչ շահագործելի
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ փետրվարի 20-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Загружается новость ... "Лево"

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 09։40-ի սահմաններում Սարալանջի նորակառույց ճանապարհին բախվել են Lexus, Porsche Cayenne և BMW մակնիշների ավտոմեքենաները։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։

 Կայքի հաղորդմամբ, գրեթե 3 ավտոմեքենաներն էլ դարձել են ոչ շահագործելի։–0–