Խոշոր ավտովթար Նոր Հաճնի կամրջի վրա. կա 10 վիրավոր

19.07.2021, 13:12
Խոշոր ավտովթար Նոր Հաճնի կամրջի վրա. կա 10 վիրավոր
Խոշոր ավտովթար Նոր Հաճնի կամրջի վրա. կա 10 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին՝ հուլիսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:  

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 21:30-ի սահմաններում Նոր Հաճնի կամրջի վրա բախվել են Mercedes և Opel մակնիշի ավտոմեքենաները:  

Վթարի հետևանքով 10 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն և Երևանի տարբեր հիվանդանոցներ:  

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:  

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:–0–