Խոշոր ավտովթար Կոտայքում․ բեռնատարը կողաշրջված հայտնվել է դաշտում
25.12.2023,
22:38
Վթարի հետևանքով սկսվել է դիզվառելիքի արտահոսք
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Երեկ՝ դեկտեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 16:20-ի սահմաններում 43-ամյա Ջանիկ Զ.-ն իր վարած MAN մակնիշի բեռնատար բետոնախառնիչով Ավան-Առինջի Տերյան թաղամասի 2-րդ փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում:
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն սկսվել է դիզվառելիքի արտահոսք:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տեղում իրականացրել են հերթապահություն, մինչև ավտոմեքենայի վարորդն ու ընկերները զոդման միջոցով կտրել են և խառնիչի միջից դատարկել են բետոնի շաղախը:
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։-0-