ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ փետրվարի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Загружается новость ... "Лево"
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 17:00-ի սահմաններում Հրազդան-Ծաղկաձոր ավտոճանապարհի Մհեր Մկրտչյան փողոցում բախվել են Suzuki մակնիշի և Volkswagen Touareg մակնիշի ավտոմեքենաները:
Բախման հետևանքով Volkswagen-ը կողաշրջվել է, 3 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:–0–