ԵՐԵՎԱՆ, 29 մարտի./Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ մարտի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Загружается новость ... "Лево"
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 15–ի սահմաններում, Կոտայքի մարզի բնակիչ, 33-ամյա Մարամ Մ.-ն իր վարած Hyundai մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Սևան ավտոճանապարհի 15 կմ հատվածում, ժողովրդին հայտնի «Արծվի թևերի» մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և մոտ 20 մետր առաջ ընթանալով, հայտնվել ձորում:
Վթարի հետևանքով բախեբախտաբար տուժածներ չկան:
Ավտոմեքենան հատուկ տեխնիկայի միջոցով դուրս է բերվել անվտանգ վայր: Վարորդը հրաժարվել է բժշկական օգնությունից՝ հայտնելով, որ իրեն լավ է զգում:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:–0–