Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքում․ 5 մարդ հոսպիտալացվել է
13.02.2025,
12:17
Գեղարքունիքում մեքենաներ են բախվել, 5 մարդ հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Փետրվարի 13-ին, ժամը 09:09-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երանոս գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, հաղորդում է ՀՀ Փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մարտունի-Գավառ ավտոճանապարհի մոտ 13-րդ կմ-ին բախվել են «GAZ» (վարորդ՝ Հ. Հ.) և «Mercedes-Benz» (վարորդ՝ Ս. Պ.) մակնիշների ավտոմեքենաները, վերջինս բախվել է ծառին. 5 տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։