ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Նախօրեին՝ հոկտեմբերի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 19։20-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցում ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենան բախվել է բաժանարար գոտում տեղադրված բետոնե սյանը։
Վթարի հետևանքով 1 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» ԲԿ, որտեղից էլ տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը։
Վթարի փաստով նախաձեռնվել է վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավոր վարորդի ինքնությունը։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում