Խոշոր ավտովթար Արմավիրում` բեռնատարի մասնակցությամբ. կան վիրավորներ

05.10.2021, 15:37
Խոշոր ավտովթար Արմավիրում` բեռնատարի մասնակցությամբ. կան վիրավորներ
Խոշոր ավտովթար Արմավիրում` բեռնատարի մասնակցությամբ. կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 11։15-ի սահմաններում «Կռազ 250» մակնիշի բեռնատարը Երևան-Արմավիր ավտոճանապարհի՝ Զվարթնոց տաճարի հարևանությամբ դեպի Երևան ընթանալիս բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «ԼԱԴԱ 2114» մակնիշի ավտոմեքենային։

Բախման հետևանքով «ԼԱԴԱ»-ն առաջ է ընթացել, բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենային, վերջինս էլ առաջ ընթանալով բախվել է կայանված մինի տրակտորին։

Վթարի հետևանքով 3 մարդ մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։–0–