Խոշոր ավտովթար Արարատի մարզում. ուղևորատար ավտոբուսի մասնակցությամբ. կա շուրջ 30 վիրավոր
02.09.2021,
10:39
Արարատի մարզում ուղևորատար ավտոբուսը բախվել է ծառին, կա շուրջ 30 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 08։30-ի սահմաններում Արտաշատ քաղաքի բնակիչ՝ 62-ամյա Սերժիկ Գրիգորյանը իր վարած FAV մակնիշի ավտոբուսով Բյուրավան-Մխչյան գյուղամիջյան ճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին։
Վթարի հետևանքով 30-ից ավելի քաղաքացի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են։
Վիրավորներից մի քանիսին ավտոբուսից դուրս են բերել փրկարարները՝ քաղաքացիների օգնությամբ։
Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը։
Կայքի տեղեկություններով՝ ավտոբուսը սպասարկում է Գետազատ-Երևան երթուղին։–0–