ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ հունիսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 14։00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 45 կմ հատվածում բախվել են ԶԻԼ և ԿամԱԶ մակնիշի բեռնատարները։
Բախման հետևանքով ԿամԱԶ-ը, որը բարձված է եղել քարով, կողաշրջվել է։
Загружается новость ... "Лево"
Կողաշրջման արդյունքում քարը թափվել է, իսկ ճանապարհն ամբողջովին փակվել է։
Վթարի հետևանքով 2 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու փրկարարները։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Կայքի հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների, վթարի պատճառը եղել է Ford ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելը, ով դեպքի վայրից փախուստի չի դիմել և գտնվում է դեպքի վայրում։–0–