Կաթնաղբյուրում մայրը դանակահարել է 18-ամյա դստերը
03.09.2024,
15:35
40-ամյա կինը գինովցած վիճակում դանակահարել է 18–ամյա դստերը
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Սեպտեմբերի 2-ին Կոտայքի մարզի Կաթնաղբյուր գյուղում մայրը դանակով հարվածել է 18–ամյա աղջկան։
Հայկական ԶԼՄ–ների հաղորդմամբ, դեպքը տեղի է ունեցել տանը, աղջկան տեղափոխել են «Աբովյան» հիվանդանոց:
Իրավապահները պարզել են, որ 40-ամյա Ա.Ռ-ն գինովցած վիճակում Կաթնաղբյուր գյուղի 2-րդ փողոցի իրենց տանը խոհանոցային դանակով հարվածել է իր 18-ամյա աղջիկ երեխային՝ Մ.Ղ-ին:
Ինչպես «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց ոստիկանության մամուլի խոսնակ Զարզանդ Գաբրիելյանը, նման բովանդակության հաղորդում ստացվել է, որը կազմված փաստաթղթերով փոխանցվել է Քննչական կոմիտե։

