437.67
4.35
404.35
+2
Եղանակը Երևանում
Հայ

Կասեցվել է մսամթերքի և զովացուցիչ ըմպելիքների արտադրամասերի գործունեությունը (ՖՈՏՈ)

14:50
16 Հունիսի 2021

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները, «Ազարիա» ՍՊԸ-ին պատկանող մսամթերքի և կիսաֆաբրիկատների արտադրամասում (Երևան) իրականացվող վերահսկողության ընթացքում, հայտնաբերել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ. կիևյան կոտլետի պատրաստման արտադրական սենքը, մսախյուսի (ֆարշ) մշակման սարքավորումները, գործիքները և պարագաները, որոնք անմիջական շփման մեջ են գտնվում սննդամթերքի հետ, չեն պահվել մաքուր և նորոգ վիճակում, արտադրամասերի պատերն ու հատակը չեն ունեցել հարթ-մաքրվող մակերես, հաղորդում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը:

snund

Անհատ ձեռնարկատեր Կարեն Խասիկյանին պատկանող զովացուցիչ ջրերի՝ լիմոնադի, արտադրությունում (Տավուշի մարզ, գ․ Կողբ) ստուգում են իրականացրել ՍԱՏՄ Տավուշի մարզային կենտրոնի տեսուչները և պարզել, որ սննդի կառույցների ներքին մակերեսները քարից են, երեսապատված չեն որևէ նյութով, առաստաղը և միջնապատը ծածկված են պոլիէթիլենային թաղանթով, չկա սանհանգույց, հանդեձարան, գործընթացների ընթացքում և դրանց միջև ընկած ժամանակահատվածում հնարավոր չէ ապահովել խաչաձև աղտոտումից պաշտպանումը, չունեն լվացող և ախտահանող նյութեր, աշխատակիցը չի ենթարկվել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների, չունի սանիտարական գրքույկ: Նաև՝ չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ կենդանիների մուտքը սննդամթերքի պատրաստման, մշակման, պահման և տեղափոխման տարածքներ կանխելու և վնասատուների դեմ պայքարելու ուղղությամբ:

snund

Եվս մեկ զովացուցիչ ըմպելիքի՝ «Անդրանիկ Սիմոնյան» ՍՊԸ-ին պատկանող, արտադրությունում (Արարատի մարզ) ստուգում են անցկացրել Տեսչական մարմնի Արարատի մարզային կառույցի տեսուչները: Այստեղ նույնպես արձանագրվել են վերը նշված ընկերություններում արձանագրված՝ ՀՀ օրենսդրության պահանջների հետ անհամատեղելի, սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ:

snund

Նշված երեք ընկերությունների գործունեությունը կասեցվել է, տրվել է ժամկետ խախտումները վերացնելու համար:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:03
23 Փետրվարի 2024
Իրանցին թմրանյութը լցրել է պահպանակների մեջ ու փորձել է տեղափոխել Հայաստան (ՎԻԴԵՈ)
Իրանցին թմրանյութը լցրել է պահպանակների մեջ ու փորձել է տեղափոխել Հայաստան․ ՎԻԴԵՈ
10:05
23 Փետրվարի 2024
Երևանի տներից մեկում պայթյուն է որոտացել․ կա տուժած (ՖՈՏՈ)
Երևանի տներից մեկում պայթյուն է որոտացել․ ՖՈՏՈ
16:07
22 Փետրվարի 2024
Լինգը թողել ու փախել էր․ չհաջողված գողություն խանութից (ՎԻԴԵՈ)
Չհաջողված գողություն. ՎԻԴԵՈ
12:34
22 Փետրվարի 2024
Սպանություն գերեզմանատան մոտ․ հոր հետ վեճի եկած 19–ամյա երիտասարդը դանակահարել է երկու եղբայրների
44–ամյա տղամարդը վեճի էր եկել իր 19 և 15 տարեկան որդիների հետ
12:11
22 Փետրվարի 2024
Խոշոր ավտովթար Երևանի կենտրոնում․ անչափահաս տղան մեքենայով բախվել է ՆԳՆ շենքի պատին (ՖՈՏՈ)
Անչափահաս տղան մեքենայով բախվել է ՆԳՆ շենքի պատին․ ՖՈՏՈ
16:07
21 Փետրվարի 2024
Մեկ զոհ և տուժածներ․ ողբերգական ավտովթար Երևան – Գյումրի ճանապարհին
Opel–ը բախվել է բեռնատարին․ ուղևորը մահացել է
13:25
21 Փետրվարի 2024
Սարսափելի ավտովթար Վանաձորում․ մեքենաները ջարդուփշուր են եղել․ կան զոհեր (ՖՈՏՈ)
Մեքենաները ջարդուփշուր են եղել․ կան զոհեր․ ՖՈՏՈ
11:14
20 Փետրվարի 2024
Երևանում երեք մեքենա է բախվել․ կան տուժածներ
Բախվել են Opel–ը, Mercedes–ը և կայանած Nissan–ը