ԵՐԵՎԱՆ, 3 մարտի./Նովոստի–Արմենիա/. Կարբի գյուղի բնակիչ, 36-ամյա Ռ. Հ․-ն, որը ծառայում է Շիրակի մարզում, Շիրակի մարզի գումարտակի առաջին դասակի սպա է, փորձել է գողություն կատարել համագյուղացի Ս․Ն․-ի տնից, սակայն չի կարողացել ավարտին հասցնել, քանի որ հարևանները տեղում բռնել էին նրան, ծեծել, գլուխը պատռվել էր, ոտքը վնասվել, հաղորդում է
aravot.am–ը` հղում անելով գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանին։
Նշվում է, որ պարեկի նկատմամբ կա նախաձեռնված քրեական վարույթ՝ 8 բնակարանային գողության հատկանիշներով։
Կարապետ Պողոսյանի տեղեկությունը հաստատել են ՀՀ քննչական կոմիտեից՝ նշելով, որ խոշորացված Աշտարակ համայնքի բնակավայրերում տեղի են ունեցել բնակարանային գողության այլ դեպքեր, կան տվյալներ տվյալ անձի կողմից առերևույթ կատարված լինելու վերաբերյալ։–0–