ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Ողբերգական դեպք է տեղի ունեցել այսօր Արագածոտնի մարզում, հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը։
Загружается новость ... "Лево"
Հունվարի 17-ին, ժամը 15:03-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կարբի գյուղի ամառանոցների մոտակայքում գտնվող Արզնի-Շամիրամ ջրանցքում քաղաքացու դի կա։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները ջրանցքից դուրս են բերել Գ․ Ս․-ի (ծնված 1935 թ.) դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը ոստիկանության Նաիրիի բաժնի կողմից որպես անհայտ կորած բնակիչ է։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:–0–