416.92
4.78
387.22
+21
Եղանակը Երևանում
Հայ

Կապանում 51-ամյա տղամարդը սպանելու նպատակով վրաերթի է ենթարկել նախկին կնոջը

23:52
07 Մարտի 2023
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի./Նովոստի-Արմենիա/. 2023թ.-ի մարտի 6-ին՝ ժամը 17:20-ին ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 13:30-ի սահմաններում, Կապան քաղաքի Ձորք թաղամասի շենքերից մեկի հարևանությամբ, նույն քաղաքի 51-ամյա բնակիչը, իր «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով դիտավորությամբ, ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով, վրաերթի է ենթարկել նախկին կնոջը՝ պատճառելով մարմնական վնասվածքներ և թողնելով անօգնական վիճակում՝ հեռացել է, հաղորդում է ՀՀ ՔԿ-ն:

Նույն օրը ստացվել է նաև «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի ահազանգն այն մասին, որ «գլխուղեղի ցնցում, դեմքի աջ և ձախ վերջույթների սալջարդ վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել վերոնշյալ կինը:

Загружается новость ... "Лево"

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով (սպանության փորձ) նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում 51-ամյա տղամարդու նախկին կինը ճանաչվել է տուժող, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կապան քաղաքի 51-ամյա բնակիչը ձերբակալվել է՝ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով:

Նշենք, որ 51-ամյա տղամարդը 2014թ. մայիսի 30-ի դատավճռով մեղավոր է ճանաչվել նույն թվականի մարտի 13-ին ընտանեկան հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ իրեն ամրակցված «MP654-K» մոդելի օդաճնշիչ ատրճանակից նախկին կնոջ դեմքի և գլխի ուղղությամբ կրակոցներ արձակելու, ձեռքով և ոտքերով վերջինիս հարվածներ հասցնելու՝ առողջությանը թեթև վնաս պատճառելու համար և որպես պատիժ նշանակվել է տուգանք: Եվս մեկ՝ 2016թ. սեպտեմբերի 23-ին կայացված դատավճռով՝ կնոջը հոգեբանական հարկադրանքի ձևով վախեցնելու նպատակով սպանության սպառնալիքներ տալու, վախի, տագնապի, անհանգստության զգացում առաջացնելու համար առաջադրված մեղադրանքում 51-ամյա տղամարդն արդարացվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:56
04 Հունիսի 2023
Երևանում «Գինու օրերի» ժամանակ ոստիկանը հարվածել է քաղաքացուն. նախաձեռնվել է քրեական վարույթ (ՎԻԴԵՈ)
Երևանում «Գինու օրերի» ժամանակ ոստիկանը հարվածել է քաղաքացուն. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՎԻԴԵՈ
15:26
02 Հունիսի 2023
Վիճել է, դանակահարել հասակակցին, հարձակվել հոր վրա. 22-ամյա երիտասարդը 7 օր անց հիվանդանոցում մահացել է (ՎԻԴԵՈ)
Ճակատագրականն այն էր, որ նա վիճելու էր եկել` դանակով զինված. ՎԻԴԵՈ
12:45
02 Հունիսի 2023
Գառնիի մոտ ավտովթարից վիրավորված մարզիկներից մեկը մահացել է
Մյուս երեք վիրավորները շարունակում են գտնվել վերակենդանացման բաժանմունքում, նրանցից մեկի մոտ կա դրական դինամիկա, մյուս երկուսի վիճակը մնում է ծահրահեղ ծանր
11:15
02 Հունիսի 2023
Երևանում 29–ամյա կինն ու 11–ամսական տղայի հետ նետվել է 6–րդ հարկից. նրանք հյուր են եղել այդ տանը
Երևանում 29–ամյա կինն ու 11–ամսական տղայի հետ նետվել է 6–րդ հարկից. նրանք հյուր են եղել այդ տանը
14:19
01 Հունիսի 2023
Սարսափելի դեպք Երևանում. տան տանիքում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ դի, նրա 1 տարեկան որդին էլ մահացել է հիվանդանոցում
Սարսափելի դեպք Երևանում. տան տանիքում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ դի, նրա 1 տարեկան որդին էլ մահացել է հիվանդանոցում
12:09
01 Հունիսի 2023
37–ամյա քաղաքացին եկեղեցու մոտ փորձել է ինքնասպան լինել
Այսօր 37–ամյա քաղաքացին եկեղեցու մոտ փորձել է ինքնասպան լինել
11:19
01 Հունիսի 2023
Խոշոր ավտովթար Երևանում. Opel–ները բախվել են իրար, այնուհետև բախվել կայանված երեք մեքենաների
Խոշոր ավտովթար Երևանում. Opel–ները բախվել են իրար, այնուհետև բախվել կայանված երեք մեքենաների
10:15
01 Հունիսի 2023
Կոտայքում վթարի են ենթարկվել «Վերջին զանգի» մասնակիցները. 18-ամյա վարորդը վարորդական վկայական չի ունեցել
Կոտայքում վթարի են ենթարկվել «Վերջին զանգի» մասնակիցները. 18-ամյա վարորդը վարորդական վկայական չի ունեցել
15:04
31 Մայիսի 2023
Ռոստովում ֆուտբոլային խաղի ժամանակ տրիբունան փլուզվել է, կա զոհ և բազմաթիվ տուժածներ
Ռոստովում ֆուտբոլային խաղի ժամանակ տրիբունան փլուզվել է, կա զոհ և բազմաթիվ տուժածներ
12:50
31 Մայիսի 2023
Դարանակալել են, մահակներով հարվածել ու կրակել. Դավիթաշենի թաղապետի տեղակալի սպանության փորձի գործով կալանավորված կա
Դարանակալել են, մահակներով հարվածել ու կրակել. մանրամասներ Դավիթաշենի թաղապետի տեղակալի սպանության փորձից
11:39
31 Մայիսի 2023
Երևանում արյունալի վենդետայի հետքերով. տեսախցիկը ֆիքսել է սպանության պահը (ՎԻԴԵՈ)
Երևանում վենդետայի հետքերով. տեսախցիկը ֆիքսել է սպանության պահը. ՎԻԴԵՈ
11:21
31 Մայիսի 2023
Երևանի շենքերից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել. բնակարանում հայտնաբերվել է 63–ամյա քաղաքացու դի (ՖՈՏՈ)
Երևանի շենքերից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել. բնակարանում հայտնաբերվել է 63–ամյա քաղաքացու դի. ՖՈՏՈ