Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը Բաղրամյան պողոտայում

12.11.2019, 19:59
Կանխվել է 31–ամյա տղամարդու ինքնասպանության փորձը Բաղրամյան պողոտայում։
Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը Բաղրամյան պողոտայում

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Փրկարարները կանխել են 31–ամյա Տիգրան Գ.-ի ինքնասպանության փորձը, հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը։

Загружается новость ... "Лево"

Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը քաղաքացուն ցուցաբերել է համապատասխան օգնություն: Տիգրան Գ.-ն տեղափոխվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոն:

Հիշեցնենք, որ այսօր` նոյեմբերի 12-ին, ժամը 11:05-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին սպառնում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 62 շենքի 5-րդ հարկից,  անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:–0–