415.63
4.18
390.04
+10
Եղանակը Երևանում
Հայ

Կացնով հարվածել էր հյուրընկալած հարևանին, կադրեր Գեղարքունիքում գրանցված դաժան սպանության վայրից (ՎԻԴԵՈ)

20:03
21 Ապրիլի 2020

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ապրիլի 21-ին, ժամը 13.50-ի սահմաններում, ոստիկանության Ճամբարակի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Վահան գյուղի 2-րդ փողոցի տներից մեկում տղամարդու դի կա, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ 66-ամյա տղամարդուն սպանել են կացնով։

Տղամարդու դին հարևանի տանն էր, իսկ տանտերը չկար։

Загружается новость ... "Лево"

Ճամբարակի քրեական հետախույզները, համագործակցելով մարզային վարչության և տարածքային նախաքննական մարմնի ծառայողների հետ, փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ 62-ամյա տանտերն էր կացնով հարվածներ հասցրել իրեն հյուրընկալված հարևանին։ Վերջինս տեղում մահացել էր։

Ճամբարակի ոստիկանները, համագործակցելով Սևանի գործընկերների հետ, դեպքից ժամեր անց կասկածվողին հայտնաբերեցին Լճաշեն գյուղում և բերման ենթարկեցին բաժին։

«Նրա խուզարկությամբ նռնակներ հայտնաբերվեցին։ Տղամարդը ներկայացվել է դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվել։ Հանցագործության գործիք կացինն առգրավվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
23 Ապրիլի 2024
Երևանում Mercedes–ը երթևկում է հանդիպակաց գոտիով․ վարորդին հայտնաբերել են (ՎԻԴԵՈ)
Երևանում Mercedes–ը երթևկում է հանդիպակաց գոտիով․ ՎԻԴԵՈ
11:44
23 Ապրիլի 2024
Սարսափելի դեպք Երևանում․ 33–ամյա որդին սպանել է մորն ու նետվել Կիևյան կամրջից
Երևանում 33–ամյա որդին սպանել է մորն ու նետվել Կիևյան կամրջից
11:12
23 Ապրիլի 2024
Օշականում VAZ–ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել դարպասին․ կա վիրավոր
Օշականում VAZ–ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել դարպասին
10:32
23 Ապրիլի 2024
Հրազդանի կիրճում հրդեհ է բռնկվել․ դեպքի վայրում աշխատել է 3 մարտական հաշվարկ (ՖՈՏՈ)
Հրազդանի կիրճում հրդեհ է բռնկվել․ ՖՈՏՈ
15:36
22 Ապրիլի 2024
38–ամյա որդին վիճել ու դանակով սպանել է 62–ամյա հորը
Որդին վիճել ու դանակով սպանել է 62–ամյա հորը
14:09
22 Ապրիլի 2024
Երևանի «Մալաթիա» տոնավաճառում բռնկված հրդեհը մարվել է, այրվել է 3 տաղավար
6 մարտական հաշվարկ է մեկնել բռնկված հրդեհի ահազանգով
13:06
22 Ապրիլի 2024
«Մալաթիա» տոնավաճառում խոշոր հրդեհ է․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ (ՎԻԴԵՈ)
«Մալաթիա» տոնավաճառում խոշոր հրդեհ է․ ՎԻԴԵՈ
11:25
22 Ապրիլի 2024
Փլուզվել է Շտապբուժօգնության ենթակայանի ավտոկայանատեղիի տանիքը (ՖՈՏՈ)
Դեպքի վայր է մեկնել փրկարարական երեք խումբ․ ՖՈՏՈ
21:36
21 Ապրիլի 2024
Ողբերգական դեպք Երևանի մետրոյում․ քաղաքացին նետվել է գնացքի տակ ու մահացել
Ողբերգական դեպք Երևանի մետրոյում․ քաղաքացին նետվել է գնացքի տակ ու մահացել
15:07
19 Ապրիլի 2024
Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպք է տեղի ունեցել․ փաստաբանն ահազանգում է (ՎԻԴԵՈ)
Այսօր Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպք է տեղի ունեցել․ փաստաբանն ահազանգում է․ ՎԻԴԵՈ
14:24
19 Ապրիլի 2024
ՀՌՀ–ում իրականացվել է ուսանողների տարհանում՝ որպես ուսումնական տագնապ․ այն համընկել է ռումբի մասին ահազանգի հետ
Նախապատրաստվող սպառնալիքի մասին ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկությունները համընկել են նախատեսված ուսումնական տագնապի և տարհանման միջոցառման հետ
13:53
19 Ապրիլի 2024
Երևանի Կիևյան փողոցում տղամարդու դի է հայտնաբերվել
Շենքի մոտ տղամարդու դի է հայտնաբերվել