555.06
6.72
478.42
+13
Եղանակը Երևանում
Հայ

Կացնով երկու անգամ հարվածել են սպանության ականատեսին ու դին նետել գետը. Երևանում դաժան սպանություններ են բացահայտվել. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

18:27
25 Մարտի 2021

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են 37-ամյա տղամարդու սպանության դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, շարժառիթը, բացահայտվել է մեկ այլ ծանր հանցագործություն. 37-ամյա տղամարդու սպանությանը հաջորդել է ևս մեկ սպանություն, հաղորդում է ՀՀ ՔԿ–ն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ երեք անձինք, Հրազդան գետի ափին գտնվող «Բջի գյոլ» կոչվող վայրում ալկոհոլ օգտագործելուց հետո, առանձնակի դաժանությամբ, դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով, մուրճով հարվածներ էին հասցրել 37-ամյա տղամարդուն, որի արդյունքում վերջինս կորցրել էր գիտակցությունը: Այնուհետև միջադեպի մասնակիցներից մեկը՝ 31-ամյա տղամարդը, նկատելով, որ վերջինս ողջ է, հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու նպատակով, նրան նետել էր բետոնե ջրատարի մեջ: Տղամարդը, ուշքի գալով, փորձել էր բռնվել ջրատարի պատից, սակայն նրանցից մեկը, նկատելով այդ հանգամանքը, ոտքով հարվածել էր դեմքին, ինչի արդյունքում նա կրկին ուշագնաց էր եղել և ընկել ջուրը. վերջինիս դին հայտնաբերվել է Երևան ՀԷԿ-ի ջրատարներից մեկում:

«Նախաքննության ընթացքում իրականացված քննչական գործողություններով պարզվել է, որ սպանության կատարմանն ականատես է եղել քննությամբ դեռևս չպարզված անձը, որին նկատել են սպանությունը կատարած անձինք: Եվ որպեսզի իրենց կողմից իրագործված հանցանքը թաքցնեն, մեղադրյալներից մեկը՝ 31-ամյա տղամարդը, կացնով երկու անգամ հարվածել է նրա պարանոցի հատվածին, որից հետո համոզվելով, որ սպանել է վերջինիս, դին գցել է Հրազդան գետը, որը հայտնաբերվել է 2021թ. մարտի 22-ին՝ ժամը 13:30-ին, «Երևանյան լճում»», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Հաշվի առնելով նոր երևան եկած հանգամանքները՝ հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով, և որոշում է կայացվել՝ նշված երկու քրեական գործերը մեկ վարույթում միացնելու և համատեղ քննություն կատարելու վերաբերյալ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքերի բոլոր հանգամանքները, սպանության զոհ դարձած երկրորդ անձի ինքնությունը պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ: Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։–0–
Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:12
15 Հոկտեմբերի 2021
Արմավիրում բժշկական դիմակով ու դանակով զինված կինը 2 ժամում դեղատներ է թալանել
Արմավիրում բժշկական դիմակով ու դանակով զինված կինը 2 ժամում դեղատներ է թալանել
19:37
14 Հոկտեմբերի 2021
Մտել է ընդունարան, փակել դուռն ու գրպանից հանել դանակը.մանրամասներ բուժքույրերի վրա կատարված հարձակումից (ՎԻԴԵՈ)
Մտել է ընդունարան, փակել դուռն ու գրպանից հանել դանակը.մանրամասներ բուժքույրերի վրա կատարված հարձակումից.ՎԻԴԵՈ
14:27
14 Հոկտեմբերի 2021
2 մլն 600 հազար դրամ. արտասովոր գողություն Երևանի տերմինալներից մեկից (ՎԻԴԵՈ)
2 մլն 600 հազար դրամ. արտասովոր գողություն Երևանի տերմինալներից մեկից.ՎԻԴԵՈ
12:39
14 Հոկտեմբերի 2021
Երևանում 13–ամյա տղան իր մոտ եղած դանակով դանակահարել է 51–ամյա տղամարդուն
Երևանում 13–ամյա տղան իր մոտ եղած դանակով դանակահարել է 51–ամյա տղամարդուն, վերջինս հոսպիտալացվել է
11:12
14 Հոկտեմբերի 2021
Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. 23–ամյա երիտասրադը հիվանդանոցում մահացել է
Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. 23–ամյա երիտասրադը հիվանդանոցում մահացել է
15:08
13 Հոկտեմբերի 2021
Սերիալների հայտնի դերասանուհին Toyota-ով բախվել է պարեկային ծառայության ավտոմեքենային
Աշտարակի խճուղում սերիալների հայտնի դերասանուհին Toyota-ով բախվել է պարեկային ծառայության ավտոմեքենային
11:43
13 Հոկտեմբերի 2021
Տղամարդը մտել է ԲԿ ու դանակով հարձակվել է բուժքույրերի վրա
Տղամարդը մտել է ԲԿ ու դանակով հարձակվել է բուժքույրերի վրա
15:49
12 Հոկտեմբերի 2021
Ոդբերգական վրաերթ. Երևանում վարորդը վրաերթի է ենթարկել միջին տարիքի կին հետիոտնի
Ոդբերգական վրաերթ. Երևանում վարորդը վրաերթի է ենթարկել միջին տարիքի կին հետիոտնի
15:57
11 Հոկտեմբերի 2021
Լոռու մարզում տղամարդու դի է հայտնաբերվել` գանգի ոսկրերի կոտրվածքներով
Լոռու մարզում տղամարդու դի է հայտնաբերվել` գանգի ոսկրերի կոտրվածքներով
11:31
11 Հոկտեմբերի 2021
Սարսափելի դեպք Երևանում. բետոնե պանելի տակ երեխայի դի է հայտնաբերվել
Սարսափելի դեպք Երևանում. բետոնե պանելի տակ երեխայի դի է հայտնաբերվել
10:51
11 Հոկտեմբերի 2021
Սարսափելի դեպք Գյումրիում. աղջիկը մորը հոգեմետ դեղեր է խմեցրել, ինչից հետո ինքն էլ է մի քանի դեղ խմել, մայրը մահացել է
Սարսափելի դեպք Գյումրիում. աղջիկը մորը հոգեմետ դեղեր է խմեցրել, ինչից հետո ինքն էլ է մի քանի դեղ խմել, մայրը մահացել է
13:23
08 Հոկտեմբերի 2021
Բաթումում բնակելի շենք է փլուզվել. նախնական տվյալներով, կան զոհեր
Բաթումում բնակելի շենք է փլուզվել. նախնական տվյալներով, կան զոհեր