Ժամկետային զինծառայողը մահացել է ինքնաձիգով ինքն իրեն պատճառած վնասվածքից

26.06.2019, 17:50
Այսօր ժամկետային զինծառայող է մահացել։
Ժամկետային զինծառայողը մահացել է ինքնաձիգով ինքն իրեն պատճառած վնասվածքից

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Այսօր ժամկետային զինծառայող է մահացել։

ՀՀ ՔԿ մամուլի ծառայության հաղորդմամբ, 2019թ. հունիսի 26-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, ՊՆ N զորամասի  ժամկետային զինծառայող, շարքային Հայկ Սուրենի Ալավերդյանն իրեն հատկացված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգով դեմքի շրջանում ինքն իրեն պատճառել է մահացու հրազենային վնասվածք:

«Դեպքի առթիվ չորրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը) հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:–0–