420.04
4.18
391.46
+10
Եղանակը Երևանում
Հայ

ՃՈ տեսուչը 50 հազ. դրամ է վերցրել վարորդական իրավունքի գործնական քննությունը դրական նշանակելու համար (ՎԻԴԵՈ)

20:24
02 Դեկտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ոստիկանները բացահայտել են  ՃՈ ավագ տեսուչի ապօրինությունները։

 Ինչպես հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը, ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանությունում օպերատիվ տվյալներ են ստացվել ճանապարհային ոստիկանության գրանցման-հաշվառման և քննական Հյուսիսային կենտրոնի Գյումրի ավագ տեսուչի ապօրինությունների վերաբերյալ։

Տվյալների հիման վրա ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացված ծառայողական քննությամբ պարզվել է, որ Գյումրիի մի բնակիչ Գյումրու մեկ այլ բնակչի միջնորդությամբ վարորդական իրավունքի տրամադրման համար նախատեսված գործնական քննությունը դրական ստանալու համար նոյեմբերի 24-ին որպես կաշառք փոխանցել է 50․000 դրամ։

Загружается новость ... "Лево"

Գումարը փոխանցելուց հետո քաղաքացին մասնակցել է գործնական քննությանը, որն ընդունել է ճանապարհային ոստիկանության գրանցման-հաշվառման և քննական Հյուսիսային կենտրոնի վարորդական իրավունքի վկայականների հատկացման բաժանմունքի ավագ տեսուչը։
Վերջինս, գործելով քննության եկած անձի օգտին, առանց նրա կողմից տրանսպորտային միջոց վարելու գործնական քննության սահմանված նորմատիվ վարժությունները կատարելու, քննությունը գնահատել է դրական, ինչի արդյունքում քաղաքացին ստացել է վարորդական իրավունքի վկայականը։

«Ծառայողական քննության ընթացքում ձեռք են բերվել կաշառք տալու և ստանալու առերևույթ հանցագործության դեպքերի վերաբերյալ փաստական տվյալներ և ՆԱՎ-ում նախապատրաստված նյութերն ուղարկվել են հատուկ քննչական ծառայություն», – նշվում է ոստիկանության հաղորդագրության մեջ։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:19
11 Ապրիլի 2024
63–ամյա տղամարդը խեղդամահ է արել 69–ամյա տղամարդուն․ ԿԱԴՐԵՐ ԴԵՊՔԻ ՎԱՅՐԻՑ (ՎԻԴԵՈ)
63–ամյա տղամարդը խեղդամահ է արել 69–ամյա տղամարդուն․ ԿԱԴՐԵՐ ԴԵՊՔԻ ՎԱՅՐԻՑ
11:44
11 Ապրիլի 2024
Ավազի մեջ հայտնաբերվել է Porsche Cayenne, որով երեկ հափշտակել են 36կգ ոսկի և 293մլն ռուբլի
Ավազի մեջ հայտնաբերվել է Porsche Cayenne, որով երեկ հափշտակել են 36կգ ոսկի և 293մլն ռուբլի
11:29
11 Ապրիլի 2024
36 կգ ոսկու, 293մլն ռուբլու հափշտակության հետքերով․ մեքենայի վարորդին ու 2 ուղևորներին ձեռնաշղթա են հագցրել ու պառկեցրել գետնին (ՖՈՏՈ)
Երևանում օրը ցերեկով 36 կգ ոսկու, 293մլն ռուբլու հափշտակության հետքերով․ հայտնի են միջադեպի մանրամասները․ ՖՈՏՈ
11:12
11 Ապրիլի 2024
ԱՄՆ-ից ՀՀ ուղարկված ծանրոցում հայտնաբերվել է ավելի քան 500 հազ․ դոլարի կոկաին (ՎիԴԵՈ)
ԱՄՆ-ից ՀՀ ուղարկված ծանրոցում հայտնաբերվել է ավելի քան 500 հազ․ դոլարի կոկաին․ ՎիԴԵՈ
21:15
10 Ապրիլի 2024
Դեմքին հայտնաբերվել են վնասվածքներ և կապտուկներ․ 69–ամյա տղամարդու դի է հայտնաբերվել
Դեմքին հայտնաբերվել են վնասվածքներ և կապտուկներ․ 69–ամյա տղամարդու դի է հայտնաբերվել
15:07
10 Ապրիլի 2024
37–ամյա երիտասարդը բենզինով այրել է ավտոպահեստամասերի խանութը՝ պատճառելով 2մլն դրամի նյութական վնաս
37–ամյա երիտասարդը բենզինով այրել է ավտոպահեստամասերի խանութը՝ պատճառելով 2մլն դրամի նյութական վնաս
12:11
10 Ապրիլի 2024
Ավազակային հարձակում Երևանում․ մեքենայից հափշտակել են 36 կգ ոսկյա զարդեր, մոտ 293 մլն ռուբլի ու 6 մլն դոլար․ ԶԼՄ
Ավազակային հարձակում Երևանում․ մեքենայից հափշտակել են 36 կգ ոսկյա զարդեր, մոտ 293 մլն ռուբլի ու 6 մլն դոլար
09:51
10 Ապրիլի 2024
Իսկական մարտաֆիլմ Երևանում․ մասնակիցների թիվն անցնում է 20–ից, կրակել են «Կալաշնիկովից», «Մակարովից»
Իսկական մարտաֆիլմ Երևանում․ մասնակիցների թիվն անցնում է 20–ից, կրակել են «Կալաշնիկովից», «Մակարովից»
13:03
09 Ապրիլի 2024
«Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալին հանձնուք բերած կնոջ մոտից հայտնաբերվել է հերոինով աննախադեպ քանակի՝ 180 հատ փաթեթ
«Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալին հանձնուք բերած կնոջ մոտից հայտնաբերվել է հերոինով աննախադեպ քանակի՝ 180 հատ փաթեթ
19:37
08 Ապրիլի 2024
16–ամյա պատանին զենքի խանութից գազային ատրճանակ է գնել ու 17–ամյա պատանուց գողացել 120 հազար դրամ
16–ամյա պատանին զենքի խանութից գազային ատրճանակ է գնել ու 17–ամյա պատանուց գողացել 120 հազար դրամ
16:07
08 Ապրիլի 2024
Երևանի մետրոյի դեպոյի մոտ զենք–զինամթերքով տոպրակ է հայտնաբերվել
70 փամփուշտ, նռնակ , ատրճանակ․ Երևանի մետրոյի դեպոյի մոտ զենք–զինամթերքով տոպրակ է հայտնաբերվել