626.94
6.79
522.23
+16
Եղանակը Երևանում
Հայ

ՃՈ 3 աշխատակից մեղադրվում է քաղաքացիներին ծեծելու մեջ. ՀՔԾ–ն ներկայացնում է քրգործի մանրամասները (ՎԻԴԵՈ)

17:19
12 Փետրվարի 2021

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Հաշվի առնելով ճանապարհային ոստիկանների կողմից 2020 թվականի օգոստոսի 22-ին երկու քաղաքացու նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վերաբերյալ լրատվամիջոցների կողմից վարույթն իրականացնող մարմնին ուղղված հարցադրումները, ինչպես նաև հիշյալ դեպքի վերաբերյալ հատկապես վերջին օրերին մամուլում շրջանառվող տեսանյութն ու դրա մասին երբեմն թյուրընկալումների տեղիք տվող հրապարակումները, ՀՔԾ–ն հարկ է համարում առավել մանրամասն ներկայացնել հիշյալ քրեական գործի հանգամանքերը:

Այսպես, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով, այդ թվում` քրեական գործի նյութերին կցված տեսանյութերի զննությամբ և դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ հիմնավորվել է, որ քաղաքացիների նկատմամբ դիտավորությամբ բռնություն են գործադրել ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության երեք տեսուչներ` Սարգիս Մնացականյանը, Սահակ Խաչատրյանը և Սեյրան Սարգսյանը, ովքեր ակնհայտորեն դուրս են եկել իրենց լիազորությունների շրջանակից և ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցրել Արթուր Մեսրոպյանին ու Տիգրան Մեսրոպյանին:

Մասնավորապես, ՃՈ տեսուչներ Սարգիս Մնացականյանն ու Սահակ Խաչատրյանը 2020 թվականի օգոստոսի 22-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Մոսկովյան փողոցում ծառայություն իրականացնելիս նկատել են արգելված վայրում կայանված` Արթուր Մեսրոպյանին պատկանող ավտոմեքենան, որից հետո այն տեղափոխվել է «ՃՈ» ծառայության պահպանվող հատուկ տարածք: Նույն օրը՝ ժամը 22:20-ին, Արթուր Մեսրոպյանն իր ազգականի` Տիգրան Մեսրոպյանի հետ այցելել է Երևան քաղաքի Թաիրովի փողոցի 14-րդ հասցեում գտնվող՝ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակ, որտեղ պարզաբանումներ է պահանջել տեսուչներ Սարգիս Մնացականյանից և Սահակ Խաչատրյանից` ավտոմեքենան հիշյալ տարածք տեղափոխելու պատճառների վերաբերյալ և սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել ոստիկանների հասցեին: Սարգիս Մնացականյանը և Սահակ Խաչատրյանը Արթուր Մեսրոպյանի կողմից ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու համար վերջինիս օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու փոխարեն` դուրս գալով իրենց լիազորությունների շրջանակից, բռնություն են գործադրել նրա նկատմամբ`  ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել Արթուր Մեսրոպյանի մարմնի տարբեր մասերին, պատճառել մարմնական վնասվածքներ: Այդ ընթացքում Տիգրան Մեսրոպյանը փորձել է միջամտել, սակայն Սարգիս Մնացականյանը իր մեկ այլ գործընկերոջ՝ ՃՈ տեսուչ Սեյրան Սարգսյանի հետ բռնություն է գործադրել նաև Տիգրան Մեսրոպյանի նկատմամբ՝ ձեռքով ու ոտքով հարվածներ հասցնելով նրա մարմնի տարբեր մասերին:

«Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Ճանապարհային ոստիկանության երեք տեսուչներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով): Քննիչի որոշմամբ նրանց պաշտոնավարումը դադարեցվել է», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Ճանապարհային ոստիկանության վերը նշված պաշտոնատար անձանց վերաբերյալ քրեական գործը 2020 թվականի դեկտեմբերի 28-ին մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին: Վերջինիս կողմից մեղադրական եզրակացությունը հաստատվել է և քրեական գործն ուղարկվել դատարան: 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:38
21 Ապրիլի 2021
Հայաստանում կորոնավիրուսից 34 տարեկան հղի է մահացել. ԱՆ
Հայաստանում կորոնավիրուսից 34 տարեկան հղի է մահացել
18:42
20 Ապրիլի 2021
Հայաստանի զորամասերից մեկում հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դի` ծառից կախված վիճակում
Հայաստանի զորամասերից մեկում հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դի` ծառից կախված վիճակում
10:47
20 Ապրիլի 2021
Իջևանում 12 տարեկան երեխա է մահացել սննդային թունավորումից, կան հոսպիտալացվածներ
Իջևանում 12 տարեկան երեխա է մահացել սննդային թունավորումից, կան հոսպիտալացվածներ
22:31
19 Ապրիլի 2021
Լոռու մարզում սնկից թունավորման դեպք է գրանցվել. ԱՆ–ն զգուշացնում է
Լոռու մարզում սնկից թունավորման դեպք է գրանցվել. ԱՆ–ն զգուշացնում է
13:57
19 Ապրիլի 2021
«Կալաշնիկով», որսորդական հրացան ու մեծ թվով զենք–զինամթերք. Երևանում տղամարդն օրը ցերեկով շենքի մոտ կրակոցներ է արձակել (ՎԻԴԵՈ)
«Կալաշնիկով», որսորդական հրացան ու մեծ թվով զենք–զինամթերք. Երևանում տղամարդն օրը ցերեկով շենքի մոտ կրակոցներ է արձակել, կադրեր դեպքի վայրից. ՎԻԴԵՈ
10:41
19 Ապրիլի 2021
Lexus–ն արգելափակվել է Արփա գետում, անհրաժեշտ է եղել փրկարարների
Lexus–ն արգելափակվել է Արփա գետում, անհրաժեշտ է եղել փրկարարների
18:06
17 Ապրիլի 2021
Կրակոցներ Երևանում, «մինչև ատամները» զինված քաղաքացին վնասազերծվել է
Կրակոցներ Երևանում, «մինչև ատամները» զինված քաղաքացին վնասազերծվել է
18:04
16 Ապրիլի 2021
Կոտայքի գյուղերից մեկում հղի կնոջ դի է հայտնաբերվել
Կոտայքի գյուղերից մեկում 7 ամսական հղի կնոջ դի է հայտնաբերվել
15:07
16 Ապրիլի 2021
Բռնվել է կաշառք վերցնելու պահին. մայորը բերման է ենթարկվել 600 հազ. դրամ կաշառք վերցնելիս (ՎԻԴԵՈ)
Բռնվել է կաշառք վերցնելու պահին. մայորը բերման է ենթարկվել 600 հազ. դրամ կաշառք վերցնելիս. ՎԻԴԵՈ
11:50
16 Ապրիլի 2021
Նախնական վարկածով` «Հերացի» հիվանդանոցում հրդեհը բռնկվել է ծխախոտի պատճառով
Նախնական վարկածով` «Հերացի» հիվանդանոցում հրդեհը բռնկվել է ծխախոտի պատճառով
10:19
16 Ապրիլի 2021
Պայթյուն Գյումրիում` հրդեհի բռնկմամբ
Գյումրիում տեղի է ունեցել պայթյուն` հրդեհի բռնկմամբ
09:06
16 Ապրիլի 2021
Հրդեհ «Հերացի» հիվանդանոցում, դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ. կան տուժածներ (ՖՈՏՈ)
Հրդեհ «Հերացի» հիվանդանոցում, դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ. կան տուժածներ.ՖՈՏՈ