Իրանում 5,9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

16.02.2020, 19:31
Իրանում 5,9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Իրանում 5,9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Կիրակի Իրանի հարավային մասում 5,9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ–ը, տեղեկացրել է Եվրոպական միջերկրածովային սեյսմոլոգիական կենտրոնը։

Կենտրոնի տվյալներով, երկրաշարժի օջախը գտնվում է 47 կմ խորության վրա։ Էպիկենտրոնը գտնվում էր Բենդեր Աբբաս նավահանգստային քաղաքից 48 կմ դեպի հարավ (բնակչությունը` մոտ 353 հազար մարդ)։ Ավերածությունների և տուժածների մասին տեղեկատվություն չի ստացվել։–0–