424.95
4.2
401.46
+19
Եղանակը Երևանում
Հայ

Իրանցին փորձել է Հայփոստի միջոցով Ավստրալիա ուղարկել խոշոր չափի ափիոն (ՎԻԴԵՈ)

10:56
27 Հունիսի 2022
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի ծառայողների կողմից 2022 թվականի հունիսի 20-ին ԻԻՀ քաղաքացի Բ. Զ-ի կողմից «Հայփոստ» ՓԲԸ-ին հանձնված, Ավստրալիական Միություն ուղարկվող առաքանիում հայտնաբերվել է ստվարաթղթե արկղի սնամեջ կողային հատվածներում թաքնված առանձնապես խոշոր չափերի՝ 3025,76 գրամ քաշով «ափիոն» տեսակի թմրամիջոց, հաղորդում է ՀՀ ԱԱԾ–ն:

«Թմրամիջոցների մաքսանենգության փորձի և իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում նույն օրը Բ. Զ-ն հայտնաբերվել է հայ-իրանական սահմանի «Մեղրի» սահմանային անցակետում և ձերբակալվել։ Պարզվել է, որ վերջինս, նախնական համաձայնության գալով ԻԻՀ մեկ այլ քաղաքացու հետ, փորձել են իրենց մոտ ապօրինի պահվող առանձնապես խոշոր չափերով «ափիոն» տեսակի թմրամիջոցը մաքսանենգ ճանապարհով արտահանել ՀՀ-ից, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չեն հասցրել, քանի որ հանցագործության դեպքը բացահայտվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Բ.Զ-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։

Քրեական գործի շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ինչպես նաև հանցավոր սխեմայում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց հանցավոր մտադրությունների իրագործումը խափանելու ուղղությամբ:
Նախազգուշացում. թմրամիջոցների առաձնապես խոշոր չափերով մաքսանենգության համար ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված է մինչև 12 տարի ժամկետով ազատազրկում։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:57
21 Հոկտեմբերի 2023
«Հյուսիս-հարավ» նոր կառուցվող ճանապարհի հողային աշխատանքներ կատարելու ժամանակ հայտանբերել են մարդու մարմնի մասեր, գանգեր, ոսկրային հատվածներ
«Հյուսիս-հարավ» նոր կառուցվող ճանապարհի հողային աշխատանքներ կատարելու ժամանակ հայտանբերել են մարդու մարմնի մասեր, գանգեր, ոսկրային հատվածներ
20:37
20 Հոկտեմբերի 2023
Հրդեհ է բռնկվել Շամպայն գինիների գործարանում
Հրդեհ է բռնկվել Երևանում գործող Շամպայն գինիների գործարանում
19:37
20 Հոկտեմբերի 2023
ՀՀ–ում անվավեր փաստաթղթերով օտարերկրացիներ են հայտնաբերվել (ՎԻԴԵՈ)
Ոստիկանությունից զգուշացնում են, որ նմանատիպ միջոցառումները շարունակվում են. ՎԻԴԵՈ
14:22
20 Հոկտեմբերի 2023
Երիտասարդների վեճն ավարտվել է դանակահարությամբ. 27–ամյա երիտասարդը խոստովանել է արարքը
Երիտասարդների վեճն ավարտվել է դանակահարությամբ. 27–ամյա երիտասարդը խոստովանել է արարքը
21:15
19 Հոկտեմբերի 2023
Հրապարակվել են կադրեր Աջափնյակի դատարանի բակից, որտեղ սպանության փորձ էր կատարվել (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել են կադրեր Աջափնյակի դատարանի բակից, որտեղ սպանության փորձ էր կատարվել. ՎԻԴԵՈ
15:56
19 Հոկտեմբերի 2023
Մեքենան կայանելու շուրջ ծագած վեճը` սպանության պատճառ. Լոռու մարզում 22–ամյա երիտասարդը կտրող առարկայով հարվածել է 50–ամյա տղամարդուն
Մեքենան կայանելու շուրջ ծագած վեճը` սպանության պատճառ. Լոռու մարզում 22–ամյա երիտասարդը կտրող առարկայով հարվածել է 50–ամյա տղամարդուն
14:45
19 Հոկտեմբերի 2023
Երևանում երեխան քիչ էր մնում ընկներ 5-րդ հարկից, օգնության են հասել փրկարարները
Երևանում երեխան քիչ էր մնում ընկներ 5-րդ հարկից
13:15
19 Հոկտեմբերի 2023
Աջափնյակի դատարանի մոտ սպանության փորձի մեջ կասկածվող 40–ամյա տղամարդը գնացել և ոստիկանությանն է ներկայացրել ատրճանակը (ՖՈՏՈ)
Նոր մանրամասներ Աջափնյակի դատարանի բակում հնչած կրակոցների միջադեպից. ՖՈՏՈ
12:10
19 Հոկտեմբերի 2023
Մերձմոսկվայում սպանվել են լեգենդար երաժիշտ Ստաս Նամինի որդին և զոքանչը
կասկածյալը տաք հետքերով բերման է ենթարկվել, նա սպանվածի խորթ եղբայրն է՝ Ռոման Միկոյանը
11:47
19 Հոկտեմբերի 2023
Երևանում մեկ օրում երկու ինքնասպանության փորձ է կանխվել, երկուսն էլ Հաղթանակի կամրջից
Երևանում մեկ օրում երկու ինքնասպանության փորձ է կանխվել, երկուսն էլ Հաղթանակի կամրջից
19:43
18 Հոկտեմբերի 2023
Երևանի Աջափնյակի դատարանի բակում կրակոցներ են հնչել, կա վիրավոր
Կրակոցներ հետևանքով կա տուժած
13:58
18 Հոկտեմբերի 2023
Ողրբեգական ավտովթար Վայոց Ձորում. 1 մարդ տեղում մահացել է, կան վիրավորներ
Այսօր Վայոց Ձորում ավտովթար է տեղի ունեցել, 1 մարդ տեղում մահացել է