Ինքնասպանության փորձ՝ ոստիկանության բաժնում․ ԶԼՄ–ները հայտնում են, որ ինքնասպանության փորձ կատարողը տրանսգենդեր է

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Նախօրեին ոստիկանության Կենտրոնականի բաժնում քաղաքացին փորձել է ինքնասպան լինել։
Այս մասին «Նովոստի–Արմենիա»–ին հայտնեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
«Մեկ անձ փորձել է ինքնասպան լինել, ինքնասպանությունը կանխվել է։ Փաստաթղթերը ներկայացվել են Քննչական կոմիտեն», – ասաց Սարգսյանը։
Ինչպես հայտնում է armlur–ը, ինքնասպանության փորձ կատարած անձը տրանսգենդեր է։ Նա գիշերը 4–ի սահմաններում բերման է ենթարկվել պարեկների կողմից մեքենան անկանոն վարելու և պարեկների հրահանգներին չենթարկվելու համար։
Ոստիկանության Կենտրոնականի բաժնում իրավիճակը թեժացել է, բերման ենթարկված անձը փորձել է ինքնասպանություն գործել՝ կրակայրիչով ձախ ձեռքի դաստակը վնասելով, ինչը կանխվել է բաժնի աշխատակիցների կողմից։