Հրդեհ՝ սուպերմարկետում․ դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ (ՖՈՏՈ)

22.01.2025, 10:44
Երևանի սուպերմարկետներից մեկում հրդեհ է բռնկվել․ ՖՈՏՈ
Հրդեհ՝ սուպերմարկետում․ դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Հունվարի 22-ին, ժամը 00:42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասում գտնվող սուպերմարկետներից մեկում, հաղորդում է ՀՀ Փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցի թիվ 5/1 հասցեում գտնվող սուպերմարկետում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։10-ին, մարվել՝ 01։22-ին։ Այրվել են դրամարկղի հատվածը (մոտ 1 քմ), երկու ցուցափեղկ՝ սննդով և կենցաղային իրերով (մոտ 16 քմ), մասամբ ջերմահարվել է կախովի առաստաղը (մոտ 20 քմ)։

пожар, супермаркет