Հրդեհ է բռնկվել Երևանում գործող վարկային կազմակերպություններից մեկում
20.04.2020,
10:13
Երևանում գործող վարկային կազմակերպություններից մեկում hրդեհ է բռնկվել

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Գիշերը հրդեհ է բռնկվել Երևանի Չարենցի փողոցում գտնվող «Գլաձոր ՈՒՎԿ»–ում։
Загружается новость ... "Лево"
Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը, ապրիլի 20-ին, ժամը 04:43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Չարենցի փողոցում գտնվող «Գլաձոր ՈւՎԿ» ՓԲԸ-ից ծուխ է նկատվում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
«Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Չարենցի փողոցի թիվ 42 հասցեում գտնվող «Գլաձոր ՈՒԿՎ» ՓԲԸ-ի նախասրահում», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:58-ին, մարվել՝ 05:08-ին: Ամբողջությամբ այրվել է ջրի ապարատ։–0–