Հրդեհ է բռնկվել Շամպայն գինիների գործարանում
20.10.2023,
20:37
Հրդեհ է բռնկվել Երևանում գործող Շամպայն գինիների գործարանում
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր հրդեհ է բռնկվել Երևանում գործող Շամպայն գինիների գործարանում, հաղորդում է ՀՀ Փրկարար ծառայություն։
Ժամը 15։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղում գտնվող Շամպայն գինիների գործարանում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շամպայն գինիների գործարանի տարածքում գտնվող պահեստային հատվածում (300 քմ)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։53-ին, մարվել՝ 16:02-ին։ Պահեստի 170 քմ հատվածում այրվել են պլաստմասսայե տարաներ, արևային համակարգի վակուումային խողովակներ, մարտկոցներ և երկու էլեկտրական վահանակ (90 քմ): Տուժածներ չկան։