Հրդեհ է բռնկվել Նալբանդյան գյուղի դպրոցում (ՖՈՏՈ)

24.09.2020, 10:27
Նալբանդյան գյուղի դպրոցում հրդեհ է բռնկվել. ՖՈՏՈ
Հրդեհ է բռնկվել Նալբանդյան գյուղի դպրոցում (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Գիշերը հրդեհ է բռնկվել Նալբանդյան գյուղի դպրոցում։

 - рис.1

ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, սեպտեմբերի 24-ին, ժամը 03։45-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նալբանդյան գյուղի դպրոցում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

 - рис.2

«Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է եռահարկ դպրոցի 2-րդ հարկում», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։30-ին, մարվել՝ 05։07-ին։ Այրվել է ուսուցչանոցի գույքը։–0–