ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Այսօր հրդեհ է բռնկվել Երևանում գտնվող «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ–ում։
ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, ապրիլի 25-ին, ժամը 11։36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արշակունյաց պողոտայում գտնվող «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ի տարածքում հրդեհ է բռնկվել։
«Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ», – նշվում է գերատեսչության հաղրոդագրության մեջ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:50-ին, մարվել՝ 11։59-ին։ Այրվել է մոտ 20 քմ ստվարաթուղթ։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում