Հրդեհ է բռնկվել «Հաղթանակ» զբոսայգու շինություններից մեկում

23.10.2024, 12:18
Այսօր հրդեհ է բռնկվել «Հաղթանակ» զբոսայգում
Հրդեհ է բռնկվել «Հաղթանակ» զբոսայգու շինություններից մեկում

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հոկտեմբերի 23-ին, ժամը 08:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Հաղթանակ» զբոսայգում այրվում է շինության տանիք, հաղորդում է ՀՀ Փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չշահագործվող սրճարանում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։50-ին, մարվել՝ 09:17-ին։ Այրվել են սրճարանի (40 քմ) փայտե կառուցատարրերը։