Հրդեհ է բռնկվել երևանյան սուպերմարկետներից մեկի պահեստում

23.12.2019, 18:21
Երևանի սուպերմարկետներից մեկի պահեստում հրդեհ է բռնկվել
Հրդեհ է բռնկվել երևանյան սուպերմարկետներից մեկի պահեստում

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Արտակարգ պատահար է տեղի ունեցել այսօր Երևանում։

Загружается новость ... "Лево"

Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը, դեկտեմբերի 23-ին, ժամը 16:05-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Քաջազնունի 1 հասցեում գտնվող «Ծիրան» սուպերմարկետի պահեստում հրդեհ է բռնկվել:

Հրդեհի բարդության «Թիվ-2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը հրդեհը մարվել է տեղի ուժերով:–0–