Հրդեհ՝ Բագրատաշենի անցակետի պահեստում․ այրվում է պիրոտեխնիկա (ՎԻԴԵՈ)

03.01.2025, 13:38
Խոշոր հրդեհ՝ Բագրատաշենի անցակետի պահեստում․ ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ ԿԱԴՐԵՐ
Հրդեհ՝ Բագրատաշենի անցակետի պահեստում․ այրվում է պիրոտեխնիկա (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Հունվարի 3-ին, ժամը 12։43-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում, հայտնում է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։ 

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից հինգ մարտական հաշվարկ, մեկ ջրատար, Պարեկային ծառայության կարգախմբեր։ 

Ըստ նախնական տվյալների՝ պահեստում այրվում է պիրոտեխնիկա։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։