431.27
5.71
396.02
+2
Եղանակը Երևանում
Հայ

Հրազենը նետել ու փախել էր. երիտասարդը հայտնաբերվել ու կալանավորվել է (ՎԻԴԵՈ)

16:23
25 Հոկտեմբերի 2022

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների շուրջ 10 ամիս տևած ծավալուն օպերատիվ-հետախուզական և որոնողական միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 7-ի երեկոյան Արշակունյաց պողոտայում հայտնաբերվել և բաժին է ներկայացվել Երևան քաղաքի բնակիչ, 24-ամյա մի երիտասարդ, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։

Նա 2021 թ. դեկտեմբերի 8-ից հետախուզվում էր ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից։

Загружается новость ... "Лево"

Հիշեցնենք, որ անցած տարվա դեկտեմբերի 7-ին Երևան քաղաքի վարչության և Մաշտոցի բաժնի քրեական հետախույզները համատեղ ծառայության ժամանակ Հրազդանի կիրճում ստուգել էին «Օպել» մակնիշի մի մեքենա։ Նկատելով ոստիկաններին՝ ուղևորը մեքենայից փախել էր՝ նետելով իր մոտ ապօրինի պահվող «TT» տեսակի, առանց գործարանային համարի ատրճանակը, որը լիցքավորված էր 4 փամփուշտով։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում իրավապահները պարզել էին երիտասարդի ինքնությունը. Սարի թաղի բնակիչ էր։ Փաստի առթիվ Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ, հայտարարվել էր հետախուզում։ 24-ամյա երիտասարդը հայտնաբերվելուց հետո կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-



Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:46
06 Փետրվարի 2023
Երևանի մանկապարտեզներից մեկում հրդեհ է բռնկվել, դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
Երևանի մանկապարտեզներից մեկում հրդեհ է բռնկվել, դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
14:52
06 Փետրվարի 2023
Թուրքիայում կրկին ուժեղ երկրաշարժ է գրանցվել, շենքը փլուզվել է ուղիղ եթերի ժամանակ (ՎԻԴԵՈ)
Թուրքիայում քիչ առաջ կրկին ուժեղ երկրաշարժ է գրանցվել, շենքը փլուզվել է ուղիղ եթերի ժամանակ. ՎԻԴԵՈ
13:41
06 Փետրվարի 2023
Ինչպես է փլուզվում շենքը Թուրքիայում երկրաշարժից հետո (ՎԻԴԵՈ)
Թուրքիայում շարունակում են շենքեր փլուզվել նույնիսկ երկրաշարժից հետո. ՎԻԴԵՈ
12:41
06 Փետրվարի 2023
Հայտնի է Սիրիայում երկրաշարժի հետևանքով զոհված հայերի ինքնությունը
Հայտնի է Սիրիայում երկրաշարժի հետևանքով զոհված հայերի ինքնությունը
11:50
06 Փետրվարի 2023
Սիրիայում երկրաշարժի զոհերի թվում հայեր կան
Սիրիայում երկրաշարժի զոհերի թվում հայեր կան
11:18
06 Փետրվարի 2023
Սարսափելի կադրեր. ինչպես են Հալեպում փլուզվում բազմաբնակարան շենքերը (ՎԻԴԵՈ)
Սարսափելի կադրեր. ինչպես են Հալեպում փլուզվում բազմաբնակարան շենքերը. ՎԻԴԵՈ
11:01
06 Փետրվարի 2023
Հարյուրավոր զոհեր և վիրավորներ. Թուրքիայում և Սիրիայում հզոր երկրաշարժեր են գրանցվել (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Ադանայում երեք բարձրահարկ բնակելի շենքեր ամբողջությամբ ավերվել են. ՖՈՏՈ. ՎԻԴԵՈ
09:43
06 Փետրվարի 2023
Գիշերը երկրաշարժ է գրանցվել հայ-վրացական սահմանին
Հզոր երկրաշարժ է գրանցվել նաև Թուրքիայում ու Սիրիայում, կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ
23:24
04 Փետրվարի 2023
Երևանի կենտրոնում տուն է այրվում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Կադրեր Երևանում բռնկված խոշոր հրդեհի վայրից ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
14:21
04 Փետրվարի 2023
Բագրատունյաց պողոտայում չորս մեքենա է բախվել, կա տուժած (ՖՈՏՈ)
Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում, կա տուժած. ՖՈՏՈ
14:18
03 Փետրվարի 2023
Ձեռքին եղել է երկու տուփ լուցկի, կողքին՝ ծխախոտի մնացորդներ. Կոտայքում սպանության հատկանիշներով քրվարույթ է նախաձեռնել
Ննջասենյակի հատակին պառկած վիճակում տղամարդու կիսաայրված դի է հայտնաբերվել
11:07
03 Փետրվարի 2023
Հայտնաբերվել է ապօրինի հատված «կաղնի» տեսակի 26 ծառ, վնասի չափը կազմել է 793.500 ՀՀ դրամ
Հայտնաբերվել է ապօրինի հատված «կաղնի» տեսակի 26 ծառ, վնասի չափը կազմել է 793.500 ՀՀ դրամ