Հրազդանում Lada–ն բախվել է սյանը և կողաշրջվել․ վարորդը հոսպիտալացվել է

18.06.2024, 13:39
Մեքենան կողաշրջվել է, վարորդն արգելափակվել է մեքենայի մեջ
Հրազդանում Lada–ն բախվել է սյանը և կողաշրջվել․ վարորդը հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հունիսի 18-ին, ժամը 07:54-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայում ավտոմեքենան շրջվել է, կա արգելափակված քաղաքացի, հաղորդում է Փրկարար ծառայությունը։   

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: 

Պարզվել է, որ Վանատուր թաղամասում «Lada» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Մ., ծնված 2000 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել սյանը՝ վնասելով հեռախոսակապի մալուխներ և կողաշրջվել. առկա է վառելիքի արտահոսք: 

Մինչ փրկարարներր կանչի վայր հասնելը՝ վարորդն ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով և հոսպիտալացվել բժշկական կենտրոն: 

Փրկարարներները հոսանքազրկել են ավտոմեքենան, ճանապարհի երթևեկելի հատվածից հեռացրել վնասված մալուխները և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ: