Հրազդան կիրճում տղամարդու դի է հայտնաբերվել

24.06.2021, 11:21
Հրազդան կիրճում տղամարդու դի է հայտնաբերվել
Հրազդան կիրճում տղամարդու դի է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին՝ հունիսի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 16:30-ի սահմաններում  Արտակարգ իրավիճակների  նախարարության  փրկարար ծառայության  911 և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ  Հրազդան կիրճում՝ Սուրբ Սարգիս եկեղեցու հարևանությամբ՝ ձորում՝ անանցանելի վայրում տղամարդու դի կա:

Փրկարարները  մեծ դժվարությամբ դին տեղափոխել են անվտանգ վայր:  

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են  մահացածի ինքնությունը: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:–0–