Հրազդան գետում դի է հայտնաբերվել

19.05.2023, 10:03
Հրազդան գետում տղամարդու դի է հայտնաբերվել
Հրազդան գետում դի է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Մայիսի 18-ին, ժամը 17:08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցուն հարակից տարածքում՝ Հրազդան գետում, քաղաքացու դի է նկատվում, հաղորդում է ՀՀ փրկարար ծառայությունը։


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: 

Փրկարարները գետում հայտնաբերել են տղամարդու դի, դուրս բերել և հանձնել ոստիկանության աշխատակիցներին։-0-