Հրապարակվել են կադրեր Երևան–Գյումրի ճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի դեպքի վայրից (ՎԻԴԵՈ)
17:37
25 Օգոստոսի 2021
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Հրապարակվել են կադրեր Երևան–Գյումրի տեղի ունեցած սարսափելի ավտովթարի դեպքի վայրից, ինչի հետևանքով 1 մարդ մահացել է։
Ինչպես հաղորդել էինք ավելի վաղ, 2021թ. օգոստոսի 24-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կմ հատվածում միմյանց են բախվել «Ֆորդ Տրանզիտ» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով Օպելի վարորդը մահացել է, իսկ մյուս մեքենայի վարորդն ու ուղևորները վիրավորվել են։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ)։–0–