412.08
5.15
388.17
+14
Եղանակը Երևանում
Հայ

Հրապարակվել են կադրեր Կապանում 29–ամյա տղամարդու կողմից հորեղբոր դաժան սպանության վայրից (ՎԻԴԵՈ)

10:45
11 Հունվարի 2023

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ոստիկանությունը հրապարակել կադրեր Կապանում 29–ամյա տղամարդու կողմից հորեղբոր դաժան սպանության վայրից։

Ինչպես հայտնում են գերատեսչությունից, հունվարի 8-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության Կապանի բաժին հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Կապան քաղաքի Գարեգին Նժդեհի 1-ին նրբանցքի տներից մեկը: Տարբեր աստիճանի այրվածքներ ստացած 52-ամյա տանտերը հիվանդանոց տեղափոխվելիս շտապօգնության մեքենայում մահացել էր:

Հիվանդանոց է մեկնել օպերատիվ-քննչական խումբ: Ըստ դատաբժշկի՝ դիակի վրա առկա են բռնության հետքեր՝ կտրած-ծակած վերքերի տեսքով:

Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության և Կապանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Գարեգին Նժդեհի 1-ին նրբանցքի նշված տանը տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 52-ամյա տղամարդուն ծեծի ենթարկել և տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ էր պատճառել եղբոր 29-ամյա որդին, այնուհետև հետքերը թաքցնելու նպատակով այրել էր անկողինը, որի մեջ հորեղբայրն էր՝ անգիտակից վիճակում:
29-ամյա երիտասարդը ձերբակալվել և տարվել է Կապանի բաժին, որտեղ ներկայացրել է դիմում-մեղայական: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:10
03 Մարտի 2023
Խոշոր ավտովթար Իջևան-Նոյեմբերյան ճանապարհին՝ բեռնատարի մասնակցությամբ. կան տուժածներ (ՖՈՏՈ)
Խոշոր ավտովթար Իջևան-Նոյեմբերյան ճանապարհին՝ բեռնատարի մասնակցությամբ. կան տուժածներ. ՖՈՏՈ
14:04
03 Մարտի 2023
Կարբիում պարեկը փորձել է գողություն անել տնից, սակայն գյուղացիները բռնել են նրան ու ծեծել
Կարբիում պարեկը փորձել է գողություն անել տնից, սակայն գյուղացիները բռնել են նրան ու ծեծել
13:20
03 Մարտի 2023
Ողբերգական վրաերթ Երևանում.70–ամյա հետիոտնը շտապօգնության մեքենայում մահացել է
Ողբերգական վրաերթ Երևանում.70–ամյա հետիոտնը շտապօգնության մեքենայում մահացել է
12:51
03 Մարտի 2023
21–ամյա համագյուղացին մարմնական վնասվածքներ է հասցրել 94–ամյա կնոջը
Հարևանուհին տեսել էր, որ 94–ամյա կինն ընկած է հյուրասենյակի հատակին
14:51
02 Մարտի 2023
Կրակոցներ Ջրվեժում. գլխուղեղի վնասվածքով 50–ամյա տղամարդը հոսպիտալացվել է
Կրակոցներ Ջրվեժում. գլխուղեղի վնասվածքով 50–ամյա տղամարդը հոսպիտալացվել է
14:34
02 Մարտի 2023
Վեճ, կրակոց, վրաերթ. Երևանում 26–ամյա երիտասարդն իսկական իրարանցում է առաջացրել (ՎԻԴԵՈ)
Վեճ, կրակոց, վրաերթ. Երևանում 26–ամյա երիտասարդն իսկական իրարանցում է առաջացրել. ՎԻԴԵՈ
18:22
01 Մարտի 2023
Թուրքիայում ավերիչ երկրաշարժ կանխատեսած սեյսմոլոգը մարտին մեգաերկրաշարժեր է կանխատեսել
Թուրքիայում ավերիչ երկրաշարժ կանխատեսած սեյսմոլոգը մարտին մեգաերկրաշարժեր է կանխատեսել
15:51
01 Մարտի 2023
Երևանում 14–ամյա պատանու մոտ գազային ատրճանակ է հայտնաբերվել. նա ասել է, որ գնել է այն list.am–ից
Ասել է, որ գնել է list.am–ից. Երևանում 14–ամյա պատանու մոտ գազային ատրճանակ է հայտնաբերվել
15:23
01 Մարտի 2023
Հայաստանցիները զգացել են Վրաստանում գրանցված 5–6 բալ ուժգնությամբ երկրաշարժը
Հայաստանցիները զգացել են Վրաստանում գրանցված 5–6 բալ ուժգնությամբ երկրաշարժը
14:10
01 Մարտի 2023
Տառերի պուրակի մոտ մեքենա է այրվել (ՖՈՏՈ)
Տառերի պուրակի մոտ մեքենա է այրվել. ՖՈՏՈ
11:46
01 Մարտի 2023
Արմավիրի մարզում 46–ամյա աները որսորդական հրացանով սպանել է 31–ամյա փեսային
Արմավիրի մարզում 46–ամյա աները որսորդական հրացանով սպանել է 31–ամյա փեսային
13:49
28 Փետրվարի 2023
«Տաշիր» ԲԿ է տեղափոխվել 6 ամսական աղջնակի դի
«Տաշիր» ԲԿ է տեղափոխվել 6 ամսական աղջնակի դի