438.97
4.35
404.36
+7
Եղանակը Երևանում
Հայ

Հրապարակվել են կադրեր Գեղարքունիքում տեղի ունեցած դաժան սպանության դեպքի վայրից (ՎԻԴԵՈ)

10:15
20 Դեկտեմբերի 2022
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Դեկտեմբերի 18-ին, ժամը 20.15-ին, «Գավառ» բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին հաղորդում է ստացվել, որ շտապօգնության մեքենայով իրենց մոտ է տեղափոխվել դիակ, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։

Գավառի ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվեց մահացածի ինքնությունը՝ Երևանի բնակիչ, 1991 թ. ծնված Էդվարդ Հայրապետյան: Պարզվեց նաև, որ 31-ամյա երիտասարդը դանակահարվել էր. մարմնի տարբեր մասերին կտրած-ծակած վնասվածքներ էին:

Երիտասարդի դիակը տեղափոխվել էր Գավառի Սայադյան փողոցի մի տնից: Նշված տան զննությամբ՝ 1-ին և 2-րդ հարկերում հայտնաբերվել են բազմաթիվ արնանման հետքեր:

«Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Գեղարքունիքի մարզային վարչության և Գավառի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դեկտեմբերի 18-ի ժամը 20.00-ի սահմաններում վերոհիշյալ տանը կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ գավառցի 48-ամյա տղամարդը դանակահարել էր 31-ամյա երևանցուն, ինչի հետևանքով նա մահացել էր», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

48-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն:

Նախաձեռնված քրեական վարույթը շարունակվում է:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:07
22 Փետրվարի 2024
Լինգը թողել ու փախել էր․ չհաջողված գողություն խանութից (ՎԻԴԵՈ)
Չհաջողված գողություն. ՎԻԴԵՈ
12:34
22 Փետրվարի 2024
Սպանություն գերեզմանատան մոտ․ հոր հետ վեճի եկած 19–ամյա երիտասարդը դանակահարել է երկու եղբայրների
44–ամյա տղամարդը վեճի էր եկել իր 19 և 15 տարեկան որդիների հետ
12:11
22 Փետրվարի 2024
Խոշոր ավտովթար Երևանի կենտրոնում․ անչափահաս տղան մեքենայով բախվել է ՆԳՆ շենքի պատին (ՖՈՏՈ)
Անչափահաս տղան մեքենայով բախվել է ՆԳՆ շենքի պատին․ ՖՈՏՈ
16:07
21 Փետրվարի 2024
Մեկ զոհ և տուժածներ․ ողբերգական ավտովթար Երևան – Գյումրի ճանապարհին
Opel–ը բախվել է բեռնատարին․ ուղևորը մահացել է
13:25
21 Փետրվարի 2024
Սարսափելի ավտովթար Վանաձորում․ մեքենաները ջարդուփշուր են եղել․ կան զոհեր (ՖՈՏՈ)
Մեքենաները ջարդուփշուր են եղել․ կան զոհեր․ ՖՈՏՈ
11:14
20 Փետրվարի 2024
Երևանում երեք մեքենա է բախվել․ կան տուժածներ
Բախվել են Opel–ը, Mercedes–ը և կայանած Nissan–ը
11:02
20 Փետրվարի 2024
Քիչ առաջ կրակոցներ են արձակվել Նոր Նորքի թաղապետարանի ուղղությամբ․ ԶԼՄ
Քիչ առաջ կրակոցներ են արձակվել Նոր Նորքի թաղապետարանի ուղղությամբ
21:15
19 Փետրվարի 2024
Յոթով վիճել են ու կրակոցներ արձակել․ կան հոսպիտալացվածներ
Յոթով վիճել են ու կրակոցներ արձակել